Միջազգային

Հյուսիսային Կորեան հերթական հրթիռն է փորձարկել

Հարավկորեացի զինվորականները հայտնում են, որ Հյուսիսային Կորեան իրականացրել է հրթիռի արձակում, հայտնում է «Ռենհապ» գործակալությունը։ Հաղորդվում է, որ Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը հանձնարարել է Անվտանգության խորհրդի նիստ գումարել՝ կապված հրթիռի արձակման հետ։

Ճապոնիայի պաշտպանության նախարարն իր հերթին հայտարարել է, որ հրթիռը եղել է Scud դասի և բարձրացել ընդամենը 100 կմ։ Թռիչքի հեռավորությունը կազմել է մոտ 450 կմ։ Այն արձակվել է Վոնսան քաղաքի շրջանից։ Նա կարծում է, որ դա, ըստ ամենայնի, եղել է տեխնիկական բնութագրերի ստուգում, որևէ վարժանք կամ բողոքի ձև՝ ընդդեմ Հյուսիսային Կորեայի վրա միջազգային ճնշման։
Back to top button