
Խոշոր պայթյուն է այսօր որոտացել թուրքական Ռեյհանլի քաղաքի մոտ՝ Սիրային հետ սահմանին։ Վերջին տեղեկությունների համաձայն՝ զոհվել է 7 մարդ, 30- ից ավելին վիրավորվել է։
Թուրքական ԶԼՄ- ների հաղորդմամբ՝ ականապատված մեքենան պայթել է սահմանակետերից մեկի մոտ։ Դեպքի վայր են արդեն ժամանել շտապօգնության տասնյակ մեքենաներ, հաղորդում է Բի Բի Սի- ն։
Ավելի վաղ՝ հայտում էին, որ պայթյունի պատճառը Սիրիայի տարածքից արձակված ռումբն էր։




