Հասարակություն
Նախագահի հրամանագրով Արմեն Հարությունյանը նշանակվել է ԶՈւ հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետ


Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ — վարչության պետ նշանակելու մասին:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահի հրամանագրով ԶՈւ հրթիռային զորքերի և հրետանու պետ- վարչության պետ է նշանակվել գնդապետ Արմեն Հարությունյանը: