Արամ Աթեշյանը նամակ է հղել Ամենայն Հայոց կաթողիկոսին՝ հայտնելով իր հրաժարականի մասին


Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հրաժարական է տվել, իր լիազորությունները փոխանցելով ընտրված տեղապահ Գերմանիայի թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսիկոպոս Բեկչյանին: Մայր Աթոռի մամլո դիվանից «Ռադիոլուրին» հայտնեցին, որ 10-օրվա ընթացքում Գարեգին արքեպիսիկոպոսը կանցնի իր պարտականությունների կատարմանը:
Նշենք, որ այսօր Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը պաշտոնական նամակ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ հայտնելով իր հրաժարականի և իր բոլոր լիազորությունները Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություններում իրեն հաղթած Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանին հանձնելու մասին:
Ի՞նչ ընթացակարգ է նախատեսված Պոլսո նոր պատրիարքի ընտրության հարցում, ինչպե՞ս են պատրաստվում Պոլսում դիմավորել նոր տեղապահին, կարող է արդյո՞ք փոխանորդի աթոռից դժվարությամբ հրաժարվող Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը մասնակցել համայնքի հովվապետի ընտրություններին: