Տնտեսական
Միասնական ռուբլու անցնելու հարց օրակարգում չկա. ԿԲ ներկայացուցիչ


Վերջին շրջանում կրկին ակտիվացել են ԵԱՏՄ տարածքում միանսական ռուբլու անցնելու մասին խոսակցությունները: Այսօր՝ ԿԲ-ում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ գլխավոր դրամատան ֆինանսական կարգավորման վարչության պետ Մհեր Աբրահամյանը նշել է, որ հայտարարությունենրը իրականության հետ կապ չունեն:
«ԵԱՏՄ երկրների ներկայացուցիչներն էլ են համակարծիք, որ նման հարց օրակարգում չկա ու չի կարող լինել: Առաջիկա 10-15 տարիներին անիմաստ է նման հարց քննարկել»:
Ավելին, ԿԲ պաշտոնյան հայտնել է նաև, որ առաջիկա ամիսներին նախատեսվում է շրջանառության մեջ դնել նոր պլաստիկ դրամներ: