Մշակույթ

ՀՀ նախագահը շնորհավորել է հայտնի ջութակահար Ռուբեն Ահարոնյանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ, ջութակահար Ռուբեն Ահարոնյանին ծննդյան 70-րդ տարեդարձի կապակցությամբ՝ մաղթելով քաջառողջություն, արևշատություն և ստեղծագործական նորանոր ձեռքբերումներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

«Դուք հայ երաժշտարվեստի երախտավորներից եք` ճանաչված ջութակահար, որի վարպետության և տաղանդի շնորհիվ է նաև կերտվել ջութակի հայկական դպրոցի համբավը:

Խորհրդանշելով հայկական կատարողական արվեստի մի ողջ դարաշրջան` Դուք մշտապես հուզել եք դասական երաժշտության սիրահարներին: Այսօր էլ, թեև ապրում և արարում եք հայրենիքից հեռու, աշխարհի հեղինակավոր բեմերում պահանջված ներկայությամբ շարունակում եք հարստացնել կամերային երաժշտարվեստի գույները՝ ամենուր հնչեցնելով նաև հայկականը»,-ասված է Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում:

Back to top button