Միջազգային

Իրանում այսօր նախագահական ընտրություններ են

Իրանն այսօր նախագահ է ընտրում։ Համաձայն երկրի ՆԳՆ մամլո հաղորդագրության՝ Մուստաֆա Աղա Միրսալիմը, Իսհակ Ջահանգիրին, Հասան Ռուհանին, Իբրահիմ Ռայիսին, Մուհամմադ Բաղեր Ղալիբաֆն ու Մուստաա Հաշեմի Տաբան հանդիսանում է այն 6 թեկնածուները, ովքեր հաստատվել են ընտրություններին մասնակցելու համար, հայտնում է IRNA գործակալությունը։ Սակայն Ղալիբաֆը պաշտոնապես աջակցել է Ռայիսիին և դուրս եկել նախագահական մրցապայքարից մայիսի 15-ին։ Մայիսի 16-ին Ջահանգիրին պաշտոնապես հայտարարել է պայքարը լքելու մասին և աջակցել նախագահ Հասան Ռուհանիի թեկնածությանը։

Հաղթանակի համար թեկնածուն պետք է հավաքի ավելի քան 50 տոկոս ձայն։ Եթե ոչ մի թեկնածու համապատասխան թվով ձայներ չհավաքի, կանցկացվի երկրորդ փուլ։

Իրանի 12-րդ նախագահական ընտրություններն արտերկրում բնակվող Իրանի քաղաքացիների համար ծրագրվում է անցկացնել 103 երկրներում և 132 դեսպանություններում կամ հյուպատոսություններում։
Back to top button