ԿարևորՔաղաքական

ԼՂ շփման գծում իրավիճակի լարումը սկսվել է Ադրբեջանի գործողություններից. Զախարովա

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մայիսի 18-ին տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում վերջին օրերին տիրող լարվածությանը՝ նշելով, որ Ռուսաստանը, որպես ԼՂ հակամարտության կարգավորման միջնորդ երկիր, դատապարտում է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը և կողմերին կոչ է անում անհրաժեշտ միջոցներ ձեռք առնել հակամարտության գոտում հետագա էսկալացիայի և լարվածության կանխարգելման համար:

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հավել է, որ տարբեր աղբյուրներից ստացված տվյալների համաձայն՝ Ադրբեջանը գնդակոծել է հայկական կողմին պատկանող ռազմական տեխնիկան, որից հետո հետևել են պատասխան գործողությունները:

Back to top button