Քաղաքական
Առաջին ելույթներ, առաջին ընտրություններ, առաջին վիճաբանություն


105 պատգամավոր նախկին 131-ի փոխարեն: Այսօր գումարվել է 6-րդ գումարման խորհրդարանի անդրանիկ նիստը: Առաջին ելույթներ, առաջին վիճակաբանություն, առաջին ընտրություններ: Նորընտիր խորրդարաի չորս խմբակցությունից ամենամեծը հանրապետականներինն է։ Ըստ մեծության՝ երկրորդը «Ծառուկյան դաշինքն» է, երրորդ տեղում «Ելքն» է։ Ամենափոքր խմբակցությունը դաշնակցությունն է: Առաջին անգամ տեղեր են հատկացվել նաեւ Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին: Առաջին նստաշրջանի օրակարգում է՝ հաշվիչ հանձնախմբի ստեղծում, Ազգային ժողովի նախագահի ընտրություն, Ազգային ժողովի նախագահի երեք տեղակալների ընտրություններ, մշտական հանձնաժողովների ստեղծում, մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններ: