Մշակույթ

Հանկարծամահ է եղել «Խոստումը» ֆիլմի սաունդթրեքի հեղինակը

Հայտնի ռոք երաժիշտ, Հայոց ցեղասպանության մասին հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի սաունդթրեքի հեղինակ ու կատարող Քրիս Քորնելը կյանքի 52-­րդ տարում մահացել է, հայտնում է ABC News­-ը:

Associated Press-­ին Քորնելի ներկայացուցիչ Բրայան Բամբերին հայտնել է, որ երաժիշտը մահացել է Դետրոյթում մայիսի 17­-ի գիշերը: Բամբերին հայտնել է, որ Քորնելի կինն ու ընտանիքը ցնցված են տեղի ունեցածով: Ընտանիքի անդամները աշխատելու են դատաբժշկական փորձաքննող խմբի հետ՝ հասկանալու, թե որն է եղել երաժշտի մահվան պատճառը:

Քրիս Քորնելը Soundgarden ռոք խմբի կիթարահարն ու երգահանն էր: Նա նաեւ Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստում» ֆիլմի համանաուն երգի հեղինակն էր:

Back to top button