
Աննա Մարտիկյան
«Ռադիոլուր»
Շիրակի մարզ
Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն իր հերթական նախընտրական ելույթն ունեցել է Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում: Թեկնածուի կարծիքով, հնարավոր է ընտրություններն անցկացվեն 2 փուլով: Ընդդիմադիր թեկնածուներն անպայման համախմբվելու են,-վստահեցնում է Հովհաննիսյան, իսկ թե ում շուրջ, դեռ պարզ չէ: Նրա խոսքով, պարզ կլինի այն ժամանակ, երբ ժողովուրդն ինքը որոշի: Իսկ նախագահական ընտրությունները, Րաֆֆի Հովհաննիսյանի ձևակերպմամբ, ոչ թէ անձերի ու քաղաքական կուսակցությունների պայքար է, այլ բարու ու չարի:




