Քաղաքական

Պարույր Հայրիկյանը դիմել է ՍԴ իր ներկայացարած դիմումը հետ վերցնելու համար

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»

http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2013/02/sd-hayrikyan4.jpg

Նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսօր կեսօրին հետ է վերցրել իր դիմումը Սահմանադրական դատարանից: Մահափորձի ենթարկված նախագահի թեկնածուն ահսօր նաև դուրս է գրվել Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից: Նա «Ռադիոլուր»-ի հետ զրույցում հույս է հայտնել, որ այլևս ստիպված չի լինի լրագրողների հետ հիվանդասենյակում հանդիպել: Չնայած մասնագետները Հայրիկյանին խորհուրդ են տվել ավելի թեթև ռեժիմով աշխատել, այդուհանդերձ, նախագահի թեկնածուն հայտարարել է, որ քարոզարշավի մնացած հինգ օրերի ժամանակացույցն արդեն հստակեցված է, մարզային այցելություններից Հայրիկյանը հանդիպելու է Վանաձորի և Գյումրիի ընտրողների հետ, իսկ քարոզարշավն ամենայն հավանականությամբ կամփոփի մայրաքաղաքում եզրափակիչ հանրահավաքով:

 

Back to top button