Հասարակություն

Աստրիդ Փանոսյանը` Ֆրանսիայի աշխատանքի նախարարի հավանական թեկնածու

Ֆրանսիայի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում կարող է նշանակվել հայազգի Աստրիդ Փանոսյանը, որը եղել է Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնի նախկին խորհրդականը, երբ նա զբաղեցնում էր էկոնոմիկայի նախարարի պաշտոնը, հայտնում է sudouest.fr–ն:

Աստրիդ Փանոսյանը Unibail-Rodamco առաջատար անշարժ գույքի ընկերության գործադիր տնօրենն է:

Ֆրանսիական լրատվամիջոցները նշում են, որ սպասվում է՝ կառավարության նոր կազմի կեսը լինելու են կանայք: Այն լինելու է հավասարակշռող մարմին՝ գենդերային հավասարությամբ և քաղաքական աջ և ձախ ուժերի միախառնումով:

Back to top button