Միջազգային
Քիմիկոսը՝ «Միսս ԱՄՆ-2017»
Կոլումբիայի շրջանի (Վաշինգտոն) գեղեցկուհի Կարա Մակկալոն նվաճել է «Միսս ԱՄՆ-2017» տիտղոսը։ 25-ամյա քիմիկոսը, ով աշխատում է ԱՄՆ Միջուկային կարգավորող հանձնաժողովում, թագադրվել է կիրակի, Լաս Վեգասում։ Նա կներկայացնի ԱՄՆ-ը «Միսս Տիեզերք» մրցույթում, հայտնում է ABC News-ը։ Մրցույթին մասնակցել են 51 կանայք, ովքեր ներկայացրել են երկրի նահանգները։
Մակկալոն ծնվել է Իտալիայի Նեապոլ քաղաքում, մեծացել Վիրջինիայում։ Անցած տարի ևս ԱՄՆ-ի գեղեցկության թագը նվաճել էր Կոլումբիայի շրջանի բնակչուհին (Դեշաունա Բարբեր)։ Նա դարձել էր մրցույթի պատմության մեջ հաղթող դարձած առաջին կին զինվորականը։