Միջազգային

ՄԱԿ ԱԽ-ն արտակարգ հանդիպում կանցկացնի՝ Հյուսիսային Կորեայի հրթիռային փորձարկումների հետ կապված

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ հանդիպում կանցկացնի՝ կապված Հյուսիսային Կորեայի կողմից անցկացված հերթական հրթիռային փորձարկման հետ։ Այս մասին հայտնել են ՄԱԿ-ում Ուրուգվայի մշտական ներկայացուցչությունում՝ փոխանցում է RIA Novosti-ն։ Ուրուգվայը մայիսին հանդիսանում է խորհրդի նախագահ։

Նախնական տվյալներով՝ հանդիպումը ծրագրված է մայիսի 16-ին։

Անցած գիշեր Հյուսիսային Կորեան իր արևմտյան ափից իրականացրել էր հրթիռի արձակում։ Հրթիռը թռել էր 30 րոպե, անցել 800 կմ։ Այն ընկել է Կորեական թերակղզուց 400 կմ արևելք։

Back to top button