Միջազգային

Մակրոնը պաշտոնապես ստանձնել է Ֆրանսիայի նախագահի պարտականությունները

Էմանուել Մակրոնը պաշտոնապես ստանձնել է Ֆրանսիայի նախագահի պարտականությունները:

Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, Ֆրանսուա Օլանդից Մակրոնին իշխանության փոխանցման արարողությունն անցկացվել է Ելիսեյան պալատում այսօր առավոտյան: Նախատեսված 25 րոպեից կրկնակի ավել տևած բանակցություններից հետո Օլանդը լքել է երկրի ղեկավարի նստավայրը:

Նորանշանակ նախագահը մնացել է պալատում, որպեսզի մասնակցի  հանդիսավոր միջոցառմանը: Երբ երկրի Սահմանադրական խորհրդի ղեկավար Լորան Ֆաբիուսը հրապարակել է մայիսի 7-ի ընտրությունների վերջնական արդյունքները, Մակրոնը պաշտոնապես դարձել է Ֆրանսիայի նախագահ:

«Մայիսի 7-ին ֆրանսիացիներն արեցին իրենց ընտրությունը: Պատասխանատվությունը, որն ընկել է ինձ վրա, պատիվ է, և ես հասկանում եմ դրա կարևորությունը: Աշխարհը և Եվրոպան ավելի, քան երբևէ Ֆրանսիայի կարիքն ունեն»,- այս խոսքերով է սկսել Մակրոնը նախագահի պաշտոնում իր առաջին ելութը:

 

 

Back to top button