Քաղաքական

Նիկոլ Փաշինյանը քվեարկեց

Քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը իր քաղաքացիական պարտքը կատարեց Շենգավիթ վարչական շրջանի թիվ 133 մանկապարտեզում տեղակայված 8/16 ընտրատեղամասում:
Քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում  ասել է․ «Մեր վերին ատյանը հանրությունն է, ժողովուրդն է, որ պետք է այս դատին դատավոր կանգնի, նա պետք է ընտրի, ինչպիսի դատավոր է ընտրելու»: Փաշինյանի խոսքով՝ իրենք ակնկալում են, որ հաղթանակ են տանելու. «Ինձ համար ակնհայտ է, որ առանց ընտրակաշառքի Հանրապետական կուսակցությունը որևէ շանս չի կարող ունենալ ոչ միայն այս, այլև որևէ ընտրությունում: Բայց, այնուամենայնիվ, խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ ընտրակաշառքով կարողանում են մարդկանց ուղղորդել»:

Back to top button