Միջազգային

Ուկրաինայի նախկին նախագահը հեռացվել է իր ղեկավարած կուսակցությունից

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոն իշխանությունների հետ անուղղակի գործարքների է գնացել՝ ընտրական հանձնաժողավներում իր ղեկավարած «Մեր Ուկրաինա» կուսակցության համար նախատեսած տեղերը տրամադրելով նախագահ Վիկտոր Յանուկովիչի Ռեգիոնների կուսակցությանը, այսօր հայտարարել է «Մեր Ուկրաինայի» քաղաքական խորհրդի ներկայացուցիչ Սերգեյ Բոնդարչուկը:
«Մեր Ուկրաինա» կուսակցությունը կարծում է , որ 2012 թվականի նախագահական ընտրությունների ընթացքում Յանուկովիչի որոշմամբ տարածքային հանձնաժողովների ցուցակներում փոփոխություններ տեղի ունեցան` ի վնաս իրենց կուսակցության ներկայացվածության, որը մեծ վնաս է հասցրել խորհրդարանական ընտրությունների արդյունքի, ինչպես նաև կուսակցության վարկանիշի վրա:
«Վիկտոր  Յուշչենկոյի գործողությունները դավաճանություն են քաղաքական կուսակցության և նրա գաղափարների նկատմամբ>,- ասել է Բոնդարչուկը։

Back to top button