Հասարակություն

Մերի Փափազյանը՝ Կալիֆորնիայի Սան Խոսեի համալսարանի ռեկտոր

ՄՆ Կալիֆորնիայի նահանգի խոշորագույն Սան Խոսեի համալսարանի ռեկտոր է նշանակվել հայազգի Մերի Փափազյանը։ Նա առաջին հայուհին է Կալիֆորնիայի նահանգի համալսարանի ռեկտորի պաշտոնում և պատմության մեջ երրորդ կինը, որը ղեկավարել է ուսումնական այս հաստատությունը։

Մերի Փափազյանն իր ելույթում խոսել է այն մասին, թե իր ծնողներն ինչպես են իրենց երեխաներին փոխանցել կրթության ձգտումը: Նա անդրադարձել է նաև հայկական արմատներին՝ խոսելով Ցեղասպանության պատմությունից, որի մասին նրան պատմել են իր տատն ու պապը, հայտնում է Massis Post-ը:

Պաշտոնը ստանձնելու արարողությանը մասնակցել է Հայ առաքելական եկեղեցու արևմտյան թեմի ներկայացուցիչ, վանահայր Տաթև Հարությունյանը: Նա փոխանցել է արևմտյան թեմի առաջնորդ, Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի շնորհավորանքը:

Back to top button