Մշակույթ

Այսօր Կիևում կանցկացվի «Եվրատեսիլ-2017»-ի առաջին կիսաեզրափակիչը

«Եվրատեսիլ-2017» միջազգային երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչը տեղի կունենա Կիևում այսօր ուշ երեկոյան։ Շոուն կմեկնարկի Երևանի ժամանակով 23.00-ին՝ Միջազգային ցուցահանդեսային կենտրոնի բեմում։

Իրենց մրցութային ստեղծագործությունները կներկայացնեն 18 երկրների կատարողներ, ովքեր կպայքարեն եզրափակչում ելույթի իրավունքի համար՝ հայտնում է eurovision.tv-ն։ Առաջին կիսաեզրափակչում ելույթ կունենան Հայաստանի, Շվեդիայի, Վրաստանի, Ավստրալիայի, Ալբանիայի, Բելգիայի, Ֆինլանդիայի, Ադրբեջանի, Պորտուգալիայի, Հունաստանի, Մոլդովայի, Չեխիայի, Կիպրոսի, Սլովենիայի, Լատվիայի, Իսլանդիայի, Չեռնոգորիայի և Լեհաստանի ներկայացուցիչները։ Արծվիկն այսօր ելույթ կունենա 16-րդը։

Երկրորդ կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 11-ին, եզրափակիչը՝ մայիսի 13-ին։ Մրցույթին մասնակցում են 42 երկրներ։
Back to top button