

Ֆրանսիայի նախագահի թեկնածու Էմանուել Մակրոնը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում առաջ է իր մրցակցից՝ «Ազգային ճակատ» կուսակցության թեկնածու Մարին Լե Պենից՝ հավաքելով ընտրողների ձայների 60-64%-ը: Այսպիսի գնահատական է ներկայացրել բելգիական RTBF հեռուստառադիոընկերությունը՝ վկայակոչելով ուսումնասիրությունների առաջին տվյալները:
«Այդ հուսալի թվերի և գնահատականների համաձայն՝ Էմանուել Մակրոնը կստանա ձայների 60-64%-ը»,- հայտնել է RTBF-ն:
Առաջին փուլում Մակրոնը հավաքել է 24.01% ձայն, Լե Պենը՝ 21.3%։