Քաղաքական

Անդրադարձ Երեւանի ավագանու ընտրություններին՝ ԱԺ ճեպազրույցներում


Փաստացի մարտից խորհրդարանը մատնվել է անգործության: Չեն գումարվում ժամանակացույցով նախատեսված քառօրյա նիստերը՝ սկզբում նախընտրական եւ ընտրական շրջան էր, հիմա արդեն ձեւավորվել է նոր խորհրդարան: Այս շաբաթ հին խորհրդարանը դեռ պետք է աշխատեր՝ ժամանակացույցով քառօրյա նիստ պետք է լիներ: Հետընտրական թոհուբոհի մեջ, սակայն, օրենսդիր մարմնի աշխատանքը մղվեց հետին պլան: Որեւէ մեկը չեկավ աշխատանքի, նույնիսկ փորձ չեղավ գրանցվելու եւ քվորում ապահովելու: Բայց այսօր կանոնակարգով նախատեսված ճեպազրույցներին 5-րդ գումարման Աժ 6 խմբակցություններից երկուսի ներկայացուցիչները այնուամենայնիվ եկան:

 

Back to top button