Տնտեսական

Ունենք տնտեսական աշխուժություն. Արամյան


« 6.6 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշը փաստում է, որ ունենք տնտեսական աշխուժություն, իսկ այդպիսի տենդենցը բնականաբար պահանջ ունի, որպեսզի ներդրումներ կատարեն: Դա նշանակում է`ամեն դեպքում մենք վերջին ամիսներին պետք է որ ունեցած լինենք ներդրումների ոլորտում աշխուժացում», — այս մասին այսօր գործադիրի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ հավելելով, որ Ազգային վիճակագրական ծառայությունը ներդրումների մասին տեղեկատվությունը կհրապարակի մայիսի վերջին:

Անդրադառնալով Վաշինգտոն կատարած այցին՝ Վարդան Արամյանը նշեց. «Հայկական կողմն այնտեղ մասնակցել է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի գարնանային նստաշրջանին»:

Նրա խոսքով՝ ԱՄՀ-ն և ՀԲ-ն Հայաստանի կարևորագույն գործընկերներն են, բայց այդ, մեր երկիրը ՀԲ-ի հետ ունի ֆինանսավորման ծրագրեր տարբեր ոլորտներում. «Նման հարթակները կաևոր են, որպեսզի հեղինակավոր կառույցների հետ հանդիպումների ընթացքում ներկայացնես երկրի տնտեսական քաղաքականությունը: Ներդրումներն իրենք իրենց չեն գալու, պետք է կոմունիկացվես»:

Back to top button