Միջազգային
Ռուսաստանցիների ավելի քան 60%-ը ցանկանում է, որպեսզի Պուտինը վերընտրվի


Ռուսաստանցիների 2/3-ը ցանկանում է, որպեսզի Վլադիմիր Պուտինը վերընտրվի երկրի նախագահ: Նման տվյալներ է պարունակում «Լևադա» կենտրոնի անցկացրած հարցումը:
Ինչպես հաղորդում է Interfax-ը, հարցվածների 64 տոկոսը ցանկանում է, որպեսզի 2018թ. նախագահական ընտրություններում հաղթի Վլադիմիր Պուտինը: Պուտինի փոխարեն նախագահի պաշտոնում այլ մարդու ցանկանում են տեսնել հարցվածների 22 տոկոսը, 14 տոկոսն էլ դժվարացել է պատասխանել:
Հարցման նույն մասնակիցներին հարցրել են՝ ում օգտին կքվեարկեին, եթե նախագահի ընտրությունները կայանան առաջիկա կիրակի: Շատերը դեռ չեն որոշել մասնակցության վերաբերյալ, ուստի 48%-ն է միայն Պուտինին աջակցելու պատրաստակամություն հայտնել:
Ալեքսեյ Նավալնիի, Սերգեյ Շոյգուի, Գենադի Զյուգանովի նախագահական վարկանիշները տատանվում են 5 տոկոսի սահմաններում: