Մշակույթ

Արծվիկի եվրատեսիլյան առաջին փորձը

«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Արծվիկը մայիսի մեկին եվրատեսիլյան բեմում ունեցել է իր առաջին փորձը: Հիշեցնենք, որ նա մրցույթում կատարում է «Fly with me» երգը: Նա բեմում է 2 պարողների և 3 բեք-վոկալիստների հետ: Պարողներն են Մարլեն Լինդալը և Ֆաննի Սվենսոնը, ովքեր Արծվիկի եվրատեսիլյան թիմին միացել են Շվեդիայից, իսկ բեք-վոկալիստները՝ Իվետա Մուկուչյանի բեք-վոկալիստ Անուշիկ Տեր-Ղուկասյանն է, «Դեպի եվրատեսիլ» մրցույթի մասնակից Ամալյա Մարգարյանը և Վիկտորիա Պողոսյանը:

Բեմադրության հեղինակը շվեդ ռեժիսոր Սաշա Ժան-Բապտիստն է, ով նաև եղել է «Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան պատվիրակ Իվետա Մուկուչյանի բեմադրության հեղինակը:

«Եվրատեսիլ-2017»-ը կայանալու է մայիսի 9-ին, 11-ին և 13-ին Կիևում:  Ընդհանուր առմամբ, մրցույթին մասնակցելու է 42 պետություն:  Արծվիկը ելույթ է ունենալու առաջին կիսաեզրափակիչ փուլի ընթացքում՝ մայիսի 9-ին, 16-րդ համարի ներքո:

Back to top button