Միջազգային
Ղրղզստանում սուգ է հայտարարվել. սողանքի հետւեանքով զոհվել է 24 մարդ


Ղրղզստանում սողանքի տակ հայտնված 24 անձիք զոհվել են՝ հայտնում է հանրապետության ԱԻՆ-ը։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։
Գերատեսչության հաղորդմամբ՝ 1 մլն խորանարդ մետր ծավալով հզոր փլուզումը տեղի է ունեցել Օշ մարզի Այուու գյուղում՝ ծածկելով 10 տուն։ Կրկնակի փլուզման հնարավորությունը պատկան մարմինները չեն բացառում։
Ներկայում իրականացվում են պոտենցիալ վտանգավոր գոտուց 40 ընտանիքների տարհանման միջոցառումներ։
Ապրիլի 30-ին երկրում ազգային սուգ է հայտարարվել։