Քաղաքական

Ադրբեջանը զրահափոխադրիչների նոր խմբաքանակ է ստացել ՌԴ-ից

Ապրիլի 26-ին Ադրբեջանը Ռուսաստանից ստացել է սպառազինության և ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակ, գրում է Razm.info-ն՝ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությանը հղումով։ Նշվում է, որ ՊՆ կայքում զետեղված է նաև տեսանյութ, ըստ որի՝ փոխանցված զինտեխնիկան ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներ են:

Զինտեխնիկայի հետ Ռուսաստանը տրամադրելու է նաև տեխնիկան շահագործող զինծառայողների ուսուցման ծառայություններ:

Նշենք, որ նախկինում՝ 2007-2008 թվականներին, Ադրբեջանը Ռուսաստանի պատվիրել և ստացել է ԲՏՌ-80Ա զրահափոխադրիչների ևս մեկ խմբաքանակ՝ 24 մեքենա:

Back to top button