Հասարակություն

Ամենամեծ հայկական գաղթօջախը՝ «Ռադիոլուր»-ի դիտակետից


Լիբանանը Մերձավոր Արեւելքի դեռեւս միակ երկիրն է, որի օրենսդիր մարմինը, 1999թ. ընդունելով հատուկ հայտարարություն, իսկ 2000թ. մայիսին՝ բանաձեւ, պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Լիբանանն այն երկրներից է, որտեղ որեւէ խոչընդոտ չկա Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումների կազմակերպման եւ անցկացման հարցում: Ցեղասպանություն վերապրած մեր հայրենակիցները շատ կարճ ժամանակում կարողացել են Լիբանանում ստեղծել ծաղկուն հայկական գաղթօջախ: Իսկ իրենց աշխատասիրության եւ տաղանդի շնորհիվ կարողացել են շոշափելի ներդրում ունենալ Լիբանանի զարգացման գործում: «Ռադիոլուր»-ի անդրադարձը ամենամեծ հայկական գաղթօջախին:

Back to top button