Երկիր մոլորակը փրկելու համար հարկավոր է քիչ աշխատել. ամերիկացի գիտնականներ


Վաշինգտոնի գիտնականները սենսացիոն հայտարարություն են արել. Շրջակա միջավայրը կործանումից փրկելու համար, մարդկանց հարկավոր է քիչ աշխատել: Հետազոտությունների արդյունքում գիտնականները հանգել են եզրակացության, «բոլորն անխտիր պետք է աշխատանքային գրաֆիկի բեռնաթափում կատարեն», իհարկե, ոչ թե անգործության մատնվելով, այլ` հանգստյան օրերին ավելացնեն ևս մեկ օր: Եվ այսպես, ԱՄՆ որոշ գործատուներ իրենց աշխատակիցներին առաջարկում են զբաղվածություն` թեթևացված աշխատանքային գրաֆիկով, և արդեն իսկ կա տեսանելի արդյունք:
2008 թվականից սկսած Յուտա նահանգում գրասենյակային աշխատակիցները ուրբաթ օրը նույնպես հանգստանում են, արդյունքում, ըստ կատարված հետազոտության, նահանգը 13 տոկոսով էլեկտրաէներգիա է խնայում, իսկ բանակչությունը շաբաթական` 5-6 մլն դոլար: Պետական և գումարային խնայողություններից բացի, աշխատակիցները շրջակա միջավայրի աղտոտվածությունը միջինացնելու համար չեն օգտվում հասարական փոխադրամիջոցից և ավտոմեքենայից, և որ ամենակարևորն է իրենց զգում են երջանիկ ու հանգիստ: