

Գրիգոր Տալյանի՝ Աշուղ Շերամի 160 ամյակին Գյումրու ժող գործիքների պետական նվագախումբը և «Գյումրին առանց տնակների» հիմնադրամը բարեգործական համերգ էին կազմակերպել: Համերգի վերջում վիճակահանություն էր: Տնակաբնակ 14 ընտանիքներից այս անգամ բախտը ժպտաց Արամայիս Յուզբաշյանին, նրան բարի լուրը հասցրին հեռախոսազանգով, հենց թատերական բեմից:





