Միջազգային
Ջորջ Բուշ-ավագը հոսպիտալացվել է


ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-ավագը հոսպիտալացվել է։ Այս մասին հայտնում է ABC News-ը՝ հղում անելով նախկին նախագահի մամլո քարտուղարին։
«Նախկին նախագահ Ջորջ Բուշը հոսպիտալացվել է, սակայն իրեն նորմալ է զգում»,-ասվում է հաղորդագրությունում։
Հստակեցվում է, որ նա տեղափոխվել է Հյուսթոն քաղաքի (Տեխաս) հիվանդանոց ուրբաթ՝ կապված չդադարող հազի հետ։
Նրա մոտ ախտորոշվել է թոքաբորբի թեթև տեսակ, նա անհրաժեշտ բուժում է ստացել։
Հունվարի կեսերին նախկին նախագահին կրկին հոսպիտալացրել էին թոքաբորբով, վերակենդանացման բաժանմունքում նրան միացրել էին արհեստական շնչառության սարքին։
Ջորջ Բուշ-ավագն ԱՄՆ նախագահ է եղել 1989-93 թթ։ Այժմ նա 92 տարեկան է։