

Այսօր քրիստոնեկան ամենամեծ տոներից մեկն է նշվում՝ Սուրբ Զատիկը: Հայ առաքելական բոլոր եկեղեցիներում այսօրվանից կբացվեն վարագույները: Սուրբ Հարության տոնի մասին է «Ռադիոլուր»-ի ռեպորտաժը:
Ավարտվում է Հայ Առաքելական եկեղեցու ամենամեծ տաղավար տոներից մեկը՝ ժողովրդական լեզվով ասած Սուրբ Զատիկը, այն Քրիստոսի Հարության խորհուրդն է հիշեցնում: 48 օրյա զինքնազրկումով անցած պահոց շրջանը, նորոգված, ինքնամաքրված մարդուն նոր ուղու վրա է դնում և այսօր այդ նոր ուղին լուսավորելու համար եկեղեցուց մարդիկ լույս կտանեն իրենց հետ տուն ու կլուսավորեն այն: Այսօր երեկոյան Ճրագալույց է, նախատոնակ: Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Եսայի քահանա Արթենյանը բացատրում է, որ տաղավար այս մեծ տոնի Սուրբ Հարության ասելիքն այն է, որ վերջին խոսքը մահվանը չէ, այլ կյանքինը:
Եկեղեցական օրացույցով օրը փոխվում է արդեն երեկոյան ժամերգությունից հետո և պահքից դուրս գալու համար եկեղեցի պետք է ներկայանալ ծոմապահությամբ՝ առանց սնունդ ընդունելու, որպեսզի Սուրբ Պատարագի ընթացքում մեղքերին թողություն տրվի ու նաև հաղորդություն լինի Աստծո հետ:
Եկեղեցուց հետո նորոգված մարդը տուն գնալով արդեն կարող է օգտվել Զատկական սեղանից ու հետագա կյանքն ապրել մշտապես խոսելով Աստծո հետ ու լսելով Նրա խոսքը: Ազգագրագետ Գոհար Ստեփանյանն ասում է, որ նախկինում էլ ինչպես այսօր զատկական սեղանին չամիչով փլավ է դրվում, գինի, ծլեցրած կանաչ հասկ, որը կյանքի, վերածննդի խորհրդանիշն է, սեղաններից անպակաս է նաև կանաչեղենը.
«Նախկինում գնում էին կանաչի հավաքելու, Հուդայի աչքը հանելու ավանդույթի հետ է կապվում»:
«Քրիստոս հարիավ ի մեռելոց. Օրհնյալ է հարությունը Քրիստոսի» այս ավետիսով բոլոր քրիստոնյաները կողջունեն այսօր իրար: Թող Քրիստոսի հետ հաղորդությունը նոր շնորհներ պարգևի մեզ բոլորիս»:




