
Եգիպտոսում Հայաստանի Հանրապետության դեսպանատունը պարզել է, որ այս պահի դրությամբ կիրակի օրը Տանտա քաղաքում տեղի ունեցած ահաբեկչություններից տուժած ՀՀ քաղաքացիներ չկան։ Tert.am-ին հայտնել է ՀՀ արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը:
Կիրակի օրը երկու ղպտիական եկեղեցիներում տեղի ունեցած պայթյուններից զոհվել է ավելի քան 40 մարդ: Պայթյունները տեղի են ունեցել Ծաղկազարդի տոնի առթիվ մատուցվող պատարագի ժամանակ:




