
Ամերիկացի սենատորները հայտարարել են սիրիական իշխանությունների կողմից իրականացված ռազմական հանցագործությունների հետաքննման համար «հիբրիդային տրիբունալի» ստեղծման անհրաժեշտության մասին։
Օրինագիծը Կոնգրես է ներկայացվել դիտարկման համար։
Դրանում ասվում է, որ տրիբունալում պետք է ընդգրկվեն իրավաբաններ մի շարք երկրներից՝ հետաքննելու մարդկության դեմ հանցագործությունները, որոնք փաստաթղթի հեղինակների խոսքով՝ իրականացվել են Բաշար Ասադի ռեժիմի կողմից։




