
Սիրիայի ռազմաօդային ուժերի Հոմսում տեղակայված «Շայրաթ» ավիաբազան ամբողջությամբ ոչնչացվել է ամերիկյան հրթիռկոծման հետևանքով: Լոնդոնում տեղակյված սիրիական իրավպաշտպան կենտրոնի տվյալներով՝ հրավածի հետևանքով կան զոհեր և տանսյակ վիրավորներ:
Սիրիական պետական հեռուստատեսությունը Սիրիայի հրթիռային հարձակումն անվանել է «ԶԼՄ-ների հերյուրանքային արշավի» հետևանք Իդլիբում քիմիական ենթադրյալ հարձակումից հետո:
Սիրիայի ընդդիմությունը ողջունել է ԱՄՆ-ի գործողությունները: Ընդդիմության կոալիցիայի ներկայացուցիչ Ահմադ Ռամադանը AFP գործակալությունը տված հարցազրույցում հույս է հայտնել, որ Միացյալ Նահագները կշարունակի ավիահարվածները և ամբողջությամբ շարքից կհանի Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի ավիացիան:




