
Ապրիլի 7-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Ս. Աստվածածնի ավետման տոնը:
Մայր աթոռից հայտնում են, որ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ տարիներ առաջ Ավետման տոնը հռչակվել է իբրեւ մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր:
Այս առիթով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում եւ հայոց եկեղեցիներում Ս. Պատարագի ավարտին կկատարվի օրհնության հատուկ կարգ:




