
Երևանում Բրիտանական դեսպանատան հայտարարություն է տարածել ապրիլի 2-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ.
«Միացյալ Թագավորությունը համամիտ է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության գնահատման հետ, ըստ որի այս ընտրությունները լավ էին կազմակերպված և ընդհանուր առմամբ ապահովված էր հարգանքը հիմնարար իրավունքների հանդեպ, սակայն ընտրությունների վրա «հետք են թողել ընտրակաշառքների վերաբերյալ արժանահավատ տեղեկություններն» ու ընտրողների վրա գործադրված ճնշումները:
ՄԹ-ը կշարունակի աջակցել կառավարության, խորհրդարանի և քաղաքացիական հասարակության բոլոր այն ներկայացուցիչներին, ովքեր հանձնառու են ամրապնդել ժողովրդավարությունը, բարեկեցությունն ու կայունությունը Հայաստանում՝ հօգուտ ժողովրդի:»




