

Այսօր կրտսեր դպրոցի բազմաթիվ աշակերտների համար հեքիաթային հերոսների հետ հանդիպման բացառիկ օր էր։ Հանդիպման վայրը «Նոյյան տապան» գրատունն էր, առիթը՝ Մանկական գրքի միջազգային օրն ու դանիացի անվանի գրող Հանս Քրիստիան Անդերսենի ծննդյան 212- ամյակը: Անակնկալներով լի միջոցառմանը ներկա էր նաև Դանիայի Թագավորության պատվավոր հյուպատոս Գագիկ Գյուլբուդաղյանը։ Միջոցառման նպատակը ընթերցանության զարգացումն է ու ընթերցանության մշակույթի տարածումը:
Գրքերի շուրջ հավաքված երեխաները թերթում էին Անդերսենի հեքիաթները, քննարկում նկարները։ Որոշեցի ես էլ միանալ այդ քննարկմանը և հետաքրքվել, թե որ հեքիաթն են ամենից շատ սիրում և ինչու:
Հավաքված երեխաների համար անակնկալներից բացի նաեւ ընթերցում էին Անդերսենի հեքիաթները։ Փոքրիկ հյուրերի մի մասն ուշադիր լսում էր հեքիաթը, մյուսներն էլ ուսումնասիրում էին հեքիաթների հերոսներին, ովքեր շրջում էին գրախանութում և ավելի ամբողջական էին դարձնում հեքիաթային շունչը: Անդերսենի ծննդյան պատվավոր հյուրերից մեկն էլ Դանիայի Թագավորության պատվավոր հյուպատոս Գագիկ Գյուլբուդաղյանն էր: «Ռադիոլուրի» հետ զրույցում հյուպատոսը հիշեց մանկության տարիները:
Անդերսենի հեքիաթներն, ի դեպ ձևավորել են ոչ միայն հյուպատոսի, այլև յուրաքանչյուրիս ներաշխարհն ու երևակայությունը:




