
Շատ երախտապարտ եմ հայ քաջարի զինվորների ծառայությամբ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ բացառիկ զրույցում ասել է ամերիկահայ ռոք երաժիշտ և երգահան Սերժ Թանկյանը, ով ՊԲ զորամաս այցելելուց հետո մասնակցել է նաև Հադրութի շրջանի Առաջամուղ գյուղում նոր բնակարանների հանձնման հանդիսավոր արարողությանը:
«Ես շատ կցանկանայի մի օր էլ գայի Արցախ նվագեի և եթե կարողանամ ուրիշ արվեստագետներ էլ հետս բերեմ: Հիմա ամենակարևորն Արցախի մասին խոսելն է և այն ներկայացնելը տարբեր վայրերում և մարդկանց: Պետք է բոլորն իմանան, որ Արցախը շատ գեղեցիկ երկիր է և այստեղի ժողովուրդը բոլորին սպասսում են ժպիտներով և մեծ սիրով: Հուսով եմ, որ իմ մենահամերգն Արցախում չի ուշանա»,- ընդգծել է Ս. Թանկյանը:
Թուֆենկյան հիմնադրամի նախաձեռնությամբ, ապրիլի 3-ից եռօրյա այցով Արցախում են անվանի սփյուռքահայ արվեստագետներ Սերժ Թանկյանը, Արսինե Խանջյանը, Ատոմ Էգոյանը և Էրիկ Նազարյանը:




