
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ցավակցություն հայտնելու՝ կապված Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած պայթյունի հետ։ Այս մասին, ինչպես փոխանցում է TASS գործակալությունը, հայտնում է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում Դոնալդ Թրամփը խորին ցավակցություն է հայտնել Պետերբուրգի մետրոյում իրականացված բարբարոսական ահաբեկչության հետևանքով զոհվածների հարազատներին ու մտերիմներին և խնդրել աջակցության խոսքեր փոխանցել ռուս ժողովրդին»,-ասել է Պեսկովը։
Պուտինը երախտագիտություն է հայտնել իր ամերիկացի գործընկերոջը ցուցաբերված զորակցության համար։
Նրա խոսքով՝ նախագահները նշել են, որ «ահաբեկչությունը չարիք է, որի դեմ պետք է պայքարել համատեղ»։ Պուտինն ու Թրամփը պայմանավորվել են շարունակել շփումները՝ հավելել է նա։




