
Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»-Ստեփանակերտ
2016 թվականի ապրիլի 2-ի գիշերը սկսված ռազմական գործողությունների հետեւանքով Արցախում նոր բնակավայր ստեղծվեց. Մարտակերտի կուսական անտառերում գտնվող նախկին առողջարարական ճամբարում՝ Ալաշանում ապաստանեցին տեղահանված թալիշցիները:
Բնակավայրը առայժմ կարգավիճակ չունի եւ երեւի թե սա միակ դեպքն է, երբ բնակիչները հանուն դրա չեն պայքարում եւ ապրում են այն օր առաջ թողնելու հույսով: Թալիշցին սպասում է սեփական օջախ վերադառնալու պահին:
Իսկ Թալիշում այսօր շինարարկան տեխնիկան է աշխատում, այդպես չէր մեկ տարի առաջ: Հիշում է Մարիա Խալափյանը:




