
«Եվրատեսիլ-2017» մրցույթի մասնակիցները շարունակում են Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկ Հարությունյանի նախաձեռնած ֆլեշմոբը:
Հայերենով հերթական երգն այս անգամ կատարել է Վրաստանի ներկայացուցիչ Տակո Գաչեչիլաձեն: Նա երգել է Կոմիտարի «Լորիկ» երգը:
Արծվիկ Հարությունյանն ավելի վաղ մարտահրավեր էր նետել «Եվրատեսիլ»-ի մասնակիցներին՝ առաջարկելով երգեր կատարել այն երկրների լեզուներով, որոնք մասնակցում են մրցույթին:




