
լրացված
Միացյալ նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերոսնն այսօր Անկարայում հանդիպումներ է անցկացնում Թուրքիայի ղեկավարության հետ: Թուրքական կողմի հետ բանակցությունների մեկնարկը տրվել է վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ բանակցություններով:
Կայացել է նաև դռնփակ հանդիպում նախագահ Ռեջեբ Թաիփ Էրդողանի հետ, սակայն հանդիպման մանրամասների մասին ոչինչ հայտնի չէ: Թիլերսոնը բանակցություններ կվարի նաև արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ:
Պետդեպարտամենտը հայտնել է, որ Անկարայում քննարկուները կներառեն նաև «Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետության» գրոհայիններին հաղթելու ուղիները»:
Ըստ պաշտոնական հաղորդագրության, պետքարտուղարը նաև կվերահաստատի Միացյալ նահանգների գործակցությունը ՆԱՏՕ-ի շրջանակներում իգ դաշնակցի հետ, ինչպես նաև Թուրքիայի կարևոր դերը տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում: Ակնկալվում է, որ հանդիպուկմների ընթացքում Անկարան կբարձրացնի նաև Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման հարցը:




