

«Հայկական վերածնունդ» կուսակցության նախընտրական հերթական հանդիպումը Շիրակի մարզում էր։ Արթիկում բնակիչների հետ հանդիպմանը ՀՎԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը ասաց, որ իրենց կուսակցության քաղաքական ղեկավարության հիմնական մասը արմատներով Շիրակի մարզից է և իրենք Շիրակից ակնկալում են ավելի մեծ աջակցություն։





