
«Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը» արտահայտության համար Նիդերլանդներում բնակվող թուրք ազգայնական Իլհամ Աշքինը դատապարտվել է 2 տարի պայմանական ազատազրկման:
Նիդերլանդների դատարանը մեղավոր է ճանաչել նրան հայերի նկատմամբ զանգվածային բռնության կոչեր հնչեցնելու համար: 2014 թվականի հունիսի 1-ին Ալմելոյում տեղի է ունեցել թուրքերի մասնակցությամբ հանրահավաք, որն ուղղված էր Ալմելոյի Հայ առաքելական եկեղեցու մոտակայքում կանգնեցված տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի դեմ։
Հոլանդահայ կազմակերպությունները, մասնավորապես Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) և Հոլանդիայի Հայ Դատի հանձնախումբը գանգատ էին ներկայացրել հանրահավաքի ընթացքում կատարված հակահայ հայտարարությունների դեմ։




