
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մոսկվայում կայացած բանակցությունների ընթացքում քննարկել են հակաօդային պաշտպանության С-400 համակարգերի Թուրքիա մատակարարման հնարավորությունը։ Այդ տեղեկությունը հաստատել են ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովն ու պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ հայտնում է «Իզվեստիա»-ն։
«Կողմերը հետաքրքրված են և կշարունակեն զրույցը»,-նշել է Պեսկովը՝ մեկնաբանելով տեղեկությունը համակարգերի մատակարարման վերաբերյալ պայմանագրի հնարավոր կնքման մասին։
Թուրքիան դեռևս պարզում է, թե ինչ կոմպլեկտավորմամբ կարող են ռուսական С-400-ները մատակարարվել իրեն։ Եթե արդյունքում պայմանավորվածություններ ձեռք բերվեն, պատվերի ձևակերպմամբ կզբաղվեն երկու երկրների պրոֆիլային գերատեսչությունները։
Ավելի վաղ «Ռոստեխ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը հայտնել էր, որ Թուրքիան պատրաստ է Ռուսաստանից զենք գնել, այդ թվում զենիթա-հրթիռային С-400 համակարգեր՝ նրան վարկ տրամադրելու դեպքում։




