

Հայ կնոջ ստեղծած բերք ու բարիքն ավելի համեղ է՝ խոստովանում է գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը։ «Ռադիոլուր»-ի եթերում Հայաստանի տարբեր մարզերից Երևան եկած կանայք բնութագրում են իրենք իրենց, խոսում դժվարությունների, տոնական օրվա զգացողության մասին: Նրանց ցանկությունները տարբեր են, սակայն, գլխավոր մաղթանքը մեկն է՝ խաղաղությունը:




