
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ փետրվարի 22-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, բքի
պատճառով դժվարանցանելի է Բերդ – Ճամբարակ ճանապարհը:
Մասիսի և Արտաշատի տարածաշրջանների ավտոճանապարհներին խիտ մառախուղ է,
տեսանելիությունը՝ 10-15 մ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են:




