Հայաստանի նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը այսօր Հանրային հեռուստաընկերությանը եւ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է, որ հարկադրված է օգտվել 15 օրով հետաձգելու հնարավորությունը՝ թեեւ չէր ցանկանա հետաձգել ընտրությունները։
«Այսինքն՝ կա ընտրությունների լուծման երկու տարբերակ՝ 15 օր հետո, կամ 40 օր հետո նոր ընտրություններ կազմակերպել: Թե՛ 40 օր, թե՛ 15 օր հետաձգելու տրամադրվածություն չունեմ: Ես չեմ ուզում այդպես լինի, որովհետև ես էլ եմ մտածում այն բանի մասին, որ գործընթացի մեջ ենք: Սակայն ամեն դեպքում հարկադրված եմ ընդունել ընտրությունները 15 օրով հետաձգելու հնարավորությունը»,- ասել է նախագահի թեկնածուն:
Միաժամանակ Պարույր Հայրիկյանը իր դեմ մահափորձ կատարելու մեջ կասկածում է «օտարե պետության ինձ երկար տարիներ հետեւած գաղտնի ծառայությանը (ոչ այս պետության՝ Ռուսաստանի, այլ նախկին)։ Ես կասկածում եմ նրանց գործելակարեպի վրա»։