
Նախօրեին 76 տարեկանում Լոս Անջելեսի հիվանդանոցների մեկում մահացել է ամերիկացի ջազային երաժիշտ և երգիչ, «Գրեմմիի» 7-ակի մրցանակակիր Էլ Ջերոն: Ռիա նովոստին, հղում անելով ամերիկյան լրատվամիջոցներին, գրում է, որ երաժիշտն անցած շաբաթ հոսպիտալացվելուց հետո հայտարարել էր թոշակի գնալու մասին:
Մահվան պատճառը հաղորդագրության մեջ չի նշվում, սակայն ամերիկյան աղբյուրի տվյալներով` վերջին տարիներին երգչի մոտ շնչառական և սրտի հետ կապված խնդիրներ են եղել:




